ՀՀ ԶՈւ հրթիռային զորամասի անցկացրած զորավարժության սցենարով պայմանական հակառակորդը վարժանքների քողի տակ ուժեր է խմբավորում, հարձակվում, հետ մղվում, ապա վերախմբավորվում և հատում ՀՀ պետական սահմանը, որին ի պատասխան հայկական զինանոցի «Սմերչ» համակարգերը կրակում են առաջանային նշանակետերի և դեսանտագրոհային գումարտակի վրա:
Զորավարժությունը հնարավորինս մոտեցված է իրական մարտական պայմաններին:
Այս մասին հայտնի է դառնում ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի մայիսի 5-ի թողարկումից:
Հրթիռային զորամասը տագնապի ազդանշանով բերվում է մարտական պատրաստականության բարձր աստիճանի և անցնում խնդիրների իրականացմանը:
Ստորաբաժանումը հավանական հակառակորդի հնարավոր հարձակումը կասեցնելու համար «բոլոր տեսակի ուժերով և միջոցներով» գործողություններ է ձեռնարկում:
Վարժանքների սցենարով հակառակորդի զինված ուժերի միավորումներն ու զորամասերը զորավարժություն անցկացնելու պատրվակով խմբավորվում են, իրականացնում ուժերի ու միջոցների ծավալում:
Հիմք ընդունելով հետախուզության տվյալները՝ ՀՀ զինված ուժերի զորամասերը բերվում են մարտական պատրաստականության առաջին աստիճանի:
Հրետանու ուղղորդիչներն ուղղվում են նշանակետին ու սպասում կրակի հրամանին:
Երկրորդ փուլում առաջ տեղաշարժելով կորպուսային և բրիգադային ռեզերվները՝ հակառակորդը սկսում է հարձակումը, ՀՀ ԶՈւ-ին հաջողվում է կասեցնել հակառակորդի առաջխաղացումը, սակայն, «վերախմբավորվելով և վարելով թեժ մարտեր, հակառակորդին այդուհանդերձ հաջողվում է հատել ՀՀ պետական սահմանը»:
- ՀՀ ԶՈւ «Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակման կայանի ուղղորդիչները՝ հետնամասից
- «Սմերչները» պատրաստվում են մարտական կրակի. 2018 թ. ապրիլ
- ՀՀ ԶՈւ «Սմերչ» ՀԿՌՀ-ների վարժանքներից
- Դիվիզիոնի հրամանատարի տեղակալ Արման Դանիելյանը ցույց է տալիս «Սմերչի» արձակման կայանը
Հայկական զորքերի հրամանատարությունը հրամայում է հրթիռային զորամասին՝ պատրաստվել կարևոր օբյեկտների խոցմանը:
Հրթռիային զորամասը «Սմերչ» ՀԿՌԿ կարողությունների ոչ ամբողջ ծավալով հրթիռային հարվածներ է հասցնում պայմանական հակառակորդի առաջնային նշանակետերին:
Զորավարժության երրորդ փուլում առաջադրվում են նոր նշանակետեր, որոնք պետք է խոցել հիմնական դիրքային շրջաններից: ՀՀ զորքերը վերախմբավորվում են և պատրաստվում հակահարվածի: Պապատրաստմանը զուգահեռ հրթիռային զորամասի «Սմերչ» համակարգերը տեղափոխվում են ՀՀ հյուսիսարևելյան շրջան:
Բացազատվելով նոր տեղանքում՝ ՀԿՌՀ խմբային կրակում են ՝ ոչնչացնելով շուրջ 100 կմ հեռավորությամբ (ըստ «Զինուժի») հայտնաբերված հակառակորդի դեսանտագրոհային գումարտակը:
- «Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակման կայանը՝ հրթիռ արձակելիս
- «Սմերչ» ՀԿՌՀ-ի արձակած հրթիռն օդում. 2018 ապրիլ
- «ՍՄերչ» ՀԿՌՀ-ների վարժանքներին ներգրավված օդերևութաբանական դասակի մեքենա
- Սպաները քննարկում են «Սմերչի» զորավարժության մանրամանսերը. 2018 ապրիլ
Զորամասի հրամանատարի հաղորդմամբ՝ բոլոր նշանակետերը, թիրախները խոցվել են:
Զորավարժությունը ղեկավարել է գեներալ-լեյտենանտ Գալստյանը: Ընթացքին հետևել են ՊՆ պաշտնակատար Վիգեն Սարգսյանը, ԶՈւ ԳՇ
պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը: