Ամերիկացի մի քանի սենատոր փորձում է արգելափակել Թուրքիային F-35 կործանիչների մատակարարումը

Ամերիկացի մի քանի սենատորներ ցանկանում են արգելափակել ամերիկյան  Lockheed Martin ընկերության արտադրության F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային: Նրանց թվում են Հանրապետական կուսակցության 2 սենատ և Դեմոկրատական կուսակցության 1 սենատոր: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Հինգերորդ սերնդի F-35A կործանիչ

Հանրապետական կուսակցությունից Ջեյմս Լանքֆորդը և Թոմ Թիլլիսը, Դեմոկրատական կուսակցությունից Ջոան Շահինը իրենց ներկայացրած օրինագծում նշում են, որ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսել է անխոհեմ կառվարաման ճանապարհով գնալ և անտեսել օրենքի գերակայությունը»: 

«Թուրքիայի ռազմավարական որոշումները, ցավոք սրտի, ավելի ու ավելի շատ են ընկնում, և երբեմն ի տարբերություն ԱՄՆ շահերի: Այս գործոնները դարձնում են ռիսկային F-35  կործանիչների փոխանցումը Էրդողանի ռեժիմին», – նշել է Լանքֆորդը:

Նշենք, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում նաև որոշակի լարվածություն է առաջացել Ռուսաստանից Ս-400 համակարգերից գնման պատճառով:

Մինչև այս ևս ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն իրենց «մտահոգություններն» են հայտնել Անկարային՝ ռուսաստանյան համակարգեր գնելու կապակցությամբ: Սակայն Թուրքիայի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահը, արտգործնախարարը և պաշտպանության նախարարը, բազմիցս հայտարարել են, որ Ս-400-ները նախատեսում են գնել և օգտագործել ՆԱՏՕ-ի նշված համակարգից ամբողջովին առանձին: Մի ամերիկացի պաշտոնյա ասել է, որ Թուրքիան Ս-400-ների գնման պատճառով կարող է հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ:

Թուրքական կողմը դեռևս 2017-ի հուլիսին հայտարարել է, որ 2 միավոր F-35 կստանա 2019-ին: Իսկ մինչ այդ՝ 2016-ի նոյեմբերին, Թուրքիայի խորհրդարանում պլանավորման և բյուջեի հանձնաժողովի քննարկումների ժամանակ պաշտպանության նախկին նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել էր, որ F-35A կործանիչները ստանալու են 2018-ի ընթացքում: Այսինքն, այդ կործանիչների մատակարարման նախնական ժամկետ արդեն իսկ հետաձգվել է առնվազն 1 տարով:

Մինչ այժմ Թուրքիան ընդհանուր առմամբ պատվիրել է 6 միավոր F-35A կործանիչ-ռմբակոծիչ: Թուրքիան այս կործանիչների գնման մտադրության մասին հայտնել էր դեռևս 2014-ի մայիսին: Թուրքական կողմը նաև հայտնում է ընդհանուր առմամբ 100 նման կործանիչ գնելու մտադրության մասին։

Նշենք, որ Թուրքիան մասնակցում է նաև F-35A կործանիչների արտադրությանը: 2014-ի հունիսին Թուրքիայի Իզմիր (Զմյուռնիա) նահանգում բացվել է ամերիկյան Pratt & Whitney և թուրքական Kale ընկերությունների համատեղ գործարանը, որը նախատեսված է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի համար  F135 շարժիչի մասերի արտադրության համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *