Իրանը վերանորոգում է ամերիկյան հին ռազմական ինքնաթիռները

Իրանի բանակի ռազմաօդային ուժերը շահագործման են հանձնել մեկ միավոր վերանորոգված F-4 կործանիչ։ Ռազմական ինքնաթիռը մեկ ու կես տարի  վերանորորգվել է «Շահիդ Լաշքյարի» բազայում և թռիչքային փորձարկումներ անցնելուց հետո համալրել է Իրանի բանակը։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նշենք, որ Իրանի բանակը սպառազինված է 64 միավոր F-4D/E կործանիչ և  ևս 6 միավոր RF-4E հետախուզական ինքնաթիռներով։

F-4 կործանիչ. Իրանի ԶՈւ

F-4 կործանիչ. Իրանի ԶՈւ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի բանակի ռազմաօդային ուժերը համալրվել էին վերանորոգված C-130 բեռնատար ինքնաթիռով։ Ինքնաթիռը վերանորոգվել է «Շեհիդ Դուրան» բազայում։

Մինչ այդ Իրանի ԶՈւ-ն շահագործման էր հանձնել մեկական միավոր F-14, F-7 կործանիչներ և PC-7 ուսումնական ինքնաթիռ։  F-14 և PC-7 ինքնաթիռները նախքան վերանորոգվելը չէին շահագործվել 1 տարի, իսկ F-7-ը՝ 3 տարի։

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի օդուժի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել տեղական արտադրության ինքնաթիռներով, միաժամանակ վերանորոգում է իր ավիապարկում ունեցածը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *