Իրանի ԶՈւ-ն շահագործման է հանձնել վերանորոգված կործանիչներ

Վերանորոգումից հետո Իրանի բանակը շահագործման է հանձնել մեկական միավոր F-14, F-7 կործանիչներ և PC-7 ուսումնական ինքնաթիռ։  F-14 և PC-7 ինքնաթիռները նախքան վերանորոգվելը չեն շահագործվել 1 տարի, իսկ F-7-ը՝ 3 տարի։ Այս մասին փետրվարի 8-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Իրանի բանակից հայտնել էին, որ մեկ միավոր Սու-24 ռմբակոծիչ են վերանորոգել և ևս 2 միավոր Սու-24 վերանորոգման փուլում է։

F-14 կործանիչներ. Իրանի ԶՈւ

F-14 կործանիչներ. Իրանի ԶՈւ

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի օդուժի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել տեղական արտադրության ինքնաթիռներով, միաժամանակ վերանորգում է իր ավիապարկում ունեցածը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *