Իրանում սկսել են սեփական մարտական ինքնաթիռների փորձարկումները

Իրանի «Ղահեր-313» թեթև մարտական և «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռները արդեն թռիչքային փորձարկումներ են անցնում։ Ինքնաթիռներն անցնում են «fast taxiing»-ի փուլը. շարժվում են թռիչքուղու վրայով, ընթացքում մեծ արագություն հավաքում՝ այդ կերպ նախապատրաստվելով օդ բարձրանալուն։ Այս մասին իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի ռազմարդյունաբերական հարցերով խորհրդական Հոսեյն Դեհղանը։

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

Իրանում նախագծված «Ղահեր-313» թեթև մարտական ինքնաթիռ (նախատիպ)

2017 թ.ապրիլին Իրանը ներկայացրել էր տեղական «Ղահեր-313» (F-313) թեթև մարտական ինքնաթիռը և «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռը` երկուսն էլ նախատիպերի տեսքով։ Ավելի վաղ՝ մարտին, Իրանի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ «գալիք տարում» (իրանական օրացույցով 2017թ. մարտի 20- 2018 մարտի 20)  Իրանը կսկսի «Ղահեր-313-ի»  փորձարկումները:

Հավելենք, որ Իրանը չի բացառում նաև Ռուսաստանից Սու-30 կործանիչներ գնելու հավանականությունը։

Իրանը ցանկանում է արդիականացնել իր ռազմաօդային ուժերը և այդ նպատակով Ռուսաստանի հետ նախկինում  քննարկել է Սու-30 կործանիչների ձեռքբերման հարցը։ Սակայն կործանիչները չեն գնվել՝ Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով:

Իրանում նախագծված «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռի նախատիպը

Իրանում նախագծված «Քոսար-88» ուսումնամարտական ինքնաթիռի նախատիպը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *