Իրանի ուժայիննեը ահաբեկիչներ են վնասազերծել երկրի հյուսիս-արևմուտքում

Իրանի ոստիկանական ուժերը երկրի Արևմտյան Ատրպատական նահանգում ահաբեկչական խումբ են վնասազերծել։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է նահանգի ոստիկանական ուժերի հրամանատար Նասեր Ասլանին։ Ըստ հրամանատարի՝ ահաբեկիչները նպատակադրվել էին ամենաքիչը 10 մարդու նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնել։Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Նասեր Ասլանին չի մանրամասնել, թե ահաբեկչական խումբը կոնկրետ երբ է վնասազերծվել։

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO)

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO)

Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Իրանի հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարել էր, որ «վերջին տարիներին» երկրում 300 ահաբեկչական խումբ է վնասազերծվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի հարավարևելյան՝ Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգի Միրջավեհ շրջանում սահմանապահ ծառայության պահակակետերից մեկի վրա ահաբեկչական խումբ էր հարձակվել։ Բախումների արդյունքում սպանվել էր 3 ահաբեկիչ, մի մասը փախուստի է դիմել։

Բախումների հետևանքով զոհվել էր նաև Իրանի սահմանապահ ծառայության 1 և Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) 2 զինծառայող։

2017 թ. հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրականացրել էր 2 ահաբեկչական հարձակում, ինչի հետևանքով սպանվել էր 18, վիրավորվել՝ 50-ից ավելի մարդ։Հարձակումներից հետո Իրանը ահաբեկիչների «որս» է սկսել երկրում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *