Արցախում տանկային ստորաբաժանումների ներգրավմամբ վարժանքներ են արվել

ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարի ղեկավարությամբ «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն: Այս մասին պատմում է ՊԲ «Գոյամարտ» հեռուստածրագիրը:

Զորավարժությունն ուղեկցվել է դիպուկ մարտական հրաձգությամբ: Նախքան կրակային փուլի մեկնարկը, ստորաբաժանումների հրամկազմը շրջել է ուսումնական կետերով:

Տեսանյութում նշվում է, որ վարժանքները միտված էին «մշակելու սպաների ունակությունները մարտի տարբեր տեսակներում, ենթակա  ստորաբաժանումների ղեկավարման գործում, ինքնուրույն որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցությունն անընդհատ ապահովելու կարողությունները»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *