Սիրիայի բանակը նոր գործողություն է սկսելու զինյալների դեմ Արևելյան Ղուտայի Դումա քաղաքում

Մարտի 28-ին հայտնի է դարձել, որ Սիրիայի կառավարական բանակը պատրաստվում է նոր գործողություն սկսել զինյալների դեմ Դամասկոսին հարակից Արևելյան Ղուտայի Դումա քաղաքը ազատագրելու համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով սիրիական աղբյուրներին:

Դումայում հիմնականում գործում են Ջաիշ ալ-Իսլամ խմբավորման զինյալներ, որոնք, ըստ սիրիական աղբյուրների՝ հրաժարվել են դուրս գալ քաղաքից: Արևելյան Ղուտայի մյուս հատվածներից զինյալները սկսել են դուրս գալ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին  զինյալների առաջին խմբերը Սիրիայի կառավարության հետ ձեռք բերած պայմանավորվածության շրջանակներում դուրս են եկել  Արևելյան Ղուտայից: Զինյալների հետ դուրս են բերվել նաև նրանց ընտանիքների անդամները. ընդհանուր՝ շուրջ 5000 մարդ:

Ավելի վաղ էլ ՝ մարտի 20-ին ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Սիրիայի բանակն ազատագրել է Արևելյան Ղուտայի 65 տոկոսը:

Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Սիրիայում նվազագույնը 30 օր ժամկետով հումանիտար հրադադար հաստատելու բանաձև էր ընդունել:  Հրադադար պետք է հաստատվեր նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են հասել օրվա ընթացքում մի քանի ժամով հումանիտար հրադադար հաստատելու շուրջ միայն: Ռազմական գործողությունները և բախումները չեն դադարեցվել:

Արևելյան Ղուտայի մի մասը վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել:

Զինյալները դուրս են բերվում Արևելյան Ղուտայից. 22.03.2018. © @directorate4

Զինյալները դուրս են բերվում Արևելյան Ղուտայից. 22.03.2018. © @directorate4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *