Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայի հրդեհաշիջման հաշվարկները և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման հաշվարկների հետ համատեղ մարտավարամասնագիտական վարժանքներ են արել «Կամխուդ» լեռնային զորավարժարանում: Այս մասին Ռազմինֆոյին հայտնել են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Կողմերը մշակել են զինտեխնիկայի պարկում, պահեստներում, վրանային ավանում և վարչական օբյեկտներում պայմանական հրդեհի դեպքում մարման փուլային աշխատանքներում համագործակցության հարցեր:
Առաջին փուլում ՌԴ Զու բազայի և ՀՀ ԱԻՆ հաշվարկները հայտնաբերել են կրակի օջախները, տեղեկացրել հրդեհի մասին, տարհանել անձնակազմը և տեխնիկան և այլ աշխատանքներ՝ ուղղված հաշվարկների ներդաշնակմանը, համատեղ գործողությունների կազմակերպմանը:
Երկրորդ փուլում խաղարկվել է հրեդահաշիջում. Կամխուդում զինտեխնիկայի պահպանման տարածքում պայմանական կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է նաև վրանային ավանում: Հրդեհաշիջման հաշվարկները 30 կմ երթով մեկնել են հրդեհի վայր, բացազատել հատուկ տեխնիկան, օգնել մարել կրակի օջախները:
Այնուհետև հրդեհը մարել են ՀՀ ԱԻՆ հրդեհաշիջման հաշվարկների հետ համատեղ: Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 100 զինծառայող, 20 միավոր հատուկ և ռազմական տեխնիկա: