Աֆրինի Թել Ռիֆաթի շուրջ հակասական տվյալներ կան. Թուրքական զինուժ քաղաք չի մտել

Մարտի 27-ին թուրքական աղբյուրները հայտնել էին, որ Աֆրինի Թել Ռիֆաթ քաղաքն անցել է իրենց վերահսկողությանը: Սակայն մարտի 28-ի դրությամբ դա հաստատող որևէ փաստ չի հրապարակվել: Սիրիական խմբավորումներից մեկի ներկայացուցիչն էլ պնդում է, թե քաղաքը պրոասադական ուժերն են վերահսկում:

Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը հրապարակել է դրոնից արված տեսագրություն, որտեղ Թել Ռիֆաթի շրջակայքը հիմնականում թվում է դատարկ՝ առանց որևէ ռազմական ուժի հստակ ներկայության:

Մյուս կողմից էլ Թուրքիայի հովանավորյալ զինյալները մարտի 27-ին տեսանյութ են հրապարակել՝ նշելով, որ մտնում են Թել Ռիֆաթ քաղաք:

Հաշվի առնելով այն, որ թուրքական զինուժը որևէ բնակավայր գրավելու դեպքում անմիջապես կից տեսանյութեր և լուսանկարներ էր տարածքում, սակայն այս դեպքում առայժմ դրանք չկան, չի բացառվում, որ եթե անգամ քրդական ուժերը լքել են քաղաքում իրենց դիրքերը, Թուրքիան դեռևս չի շտապում զինուժ մտցնել Թել Ռիֆաթ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *