Մարտի 20-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերը զինյալներից ազատագրել են մայրաքաղաք Դամասկոսի Արևելյան Ղուտա արվարձանի ավելի քան 65 տոկոսը:Փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Քարտեզում ևս հստակ երևում է, որ Սիրիայի կառավարական ուժերը 2018 թ. սկզբից մինչև այս շաբաթ Արևելյան Ղուտայի տարածքների հիմնական մասում իրենց վերահսկողությունն են հաստատել:
Փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Սիրիայում նվազագույնը 30 օր ժամկետով հումանիտար հրադադար հաստատելու բանաձև էր ընդունել: Հրադադար պետք է հաստատվեր նաև Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Արևելյան Ղուտայում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են հասել օրվա ընթացքում մի քանի ժամով հումանիտար հրադադար հաստատելու շուրջ միայն: Ռազմական գործողությունները և բախումները չեն դադարեցվել:
Արևելյան Ղուտայի մի մասը վերահսկում են տարբեր զինյալ խմբավորումներ: 2018 թ. փետրվարի սկզբից Սիրիայի կառավարությունն արվարձանն ազատագրելուն ուղղված լայնամաշտպաբ ռազմագործողություն է սկսել: