Մոտ ապագայում Իրանը նավախումբ կուղարկի Իտալիա

Իրանի բանակի ռազմածովային ուժերը մոտ ապագայում բարեկամական այցով նավեր կուղարկեն Իտալիա։ Իրանի ՌԾՈւ-ն «հետաքրքրված է նաև Իսպանիայի հետ կապերի հաստատմամբ»։ Այս մասին իրանական «Ֆարս» լրատվական գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի բանակի ՌԾՈւ հրամանատար Հոսեյն Խանզադին։

Հիշեցնենք, որ 2016թ. սեպտեմբերին Իրան էր մեկնել Իտալիայի զինված ուժերի «Եվրո» ռազմանավը: Այցի ավարտին երկու երկրների ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություն էին անցկացրել։

Իրանի և Իտալիայի ռազմանավերի համատեղ զորավարժությունը

Իրանի և Իտալիայի ռազմանավերի համատեղ զորավարժությունը

Հարցազրույցի ընթացքում Խանզադին հավելել է, որ Ատլանտյան օվկիանոս ուղևորվելիս իրանական նավերը կարող են կայանել Ալժիրում։

Ավելի վաղ Հոսեյն Խանզադին հայտարարել էր, որ Իրանը նավախումբ է ուղարկելու նաև Մեքսիկական ծոց։

Նշենք, որ իրանական նավերը Ատլանտյան օվկիանոս առաջին անգամ մուտք են գործել 2016-ի նոյեմբերին։ Իրանի ռազմածովային ուժերի 44-րդ նավախումբը՝ կազմված «Ալվանդ» ռազմանավից և «Բուշեհր» թիկունքային ապահովման նավից, Ատլանտյան օվկիանոս էր մուտք գործել Աֆրիկայի հարավով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *