ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքներ են անցկացրել «Ալագյազում»

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարների ստորոբաժանումները 2017թ. ամառային ուսումնական փուլի ստուգումների շրջանակներում վարժանքներ են անցկացրել «Ալագյազ» զորավարժարանում: Ամփոփիչ ստուգումներին ներգրավվել է 100-ից ավելի դիպուկահար: Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքներ են անում «Ալագյազում»

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի դիպուկահարները վարժանքներ են անում «Ալագյազում»

Նախքան վարժանքները դիպուկահարները հանձնել են ստուգարքներ անվտանգության պահպանման կանոնների, ճիշտ հանդերձավորման, կրակային պատրաստության շուրջ: Զինծառայողները օպտիկական սարքերով հետևել են պայմանական հակառակորդի՝ 1500մ հեռավորության վրա գտնվող կարևոր օբյեկտներին:

Բուն վարժանքներին դիպուկահարները անցկացրել են «դուելներ»: Զինծառայողները բաժանվել են 2 խմբի և ՍՎԴ դիպուկահար հրացաններով իրականացրել պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբերին, անօրինական զինված խմբավորումներին վնասազերծելու գործողություններ:

Զինծառայողները իրականացրել են նաև բարձր լեռնային տարածքում քողարկվելու, քողարկված շարժվելու, առավել կարևոր թիրախները դիպուկ խոցելու առաջադրանքներ:

Հավելենք, որ ավելի վաղ «Ալագյազ» զորավարժարանում վարժանքներ էին անցկացնում նաև 102-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *