Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում մարտունակության ստուգման շրջանակներում «Ալագյազ» զորավարժարանում վարժանքներ են անցկացրել տանկային ստորաբաժանումները: Այս մասին «Ռազմինֆոյին» հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:
Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել են շուրջ 100 զինծառայող և 30-ից ավելի տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ տանկեր: Դրանց ընթացքում խաղարկվել են պայմանական հակառակորդի կենդանի ուժի և զրահատեխնիկայի ոչնչացման վարժանքներ, ինչպես նաև «տանկային դուել»:
Ըստ «դուելի»՝ տանկերից մեկը քողարկվում է խրամատում, իսկ երկրորդ տանկը գործում է շուրջ 2 կմ հեռավորության վրա՝ քողարկվածության համար փոխելով դիրքերը: «Դուելի» մասնակիցներին անհրաժեշտ է պարզել թիրախի վայրը և խոցել: Դրանց ընթացքում օգտագործվում է ոչ մարտական զինամթերք:
102-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները նմանատիպ վարժանքներ են անցկացրել նաև նախորդ շաբաթ: