Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները Վրաստանում ավարտել են ՆԱՏՕ-ի լոգիստիկայի դասընթացը

Թբիլիսի մոտ գտնվող Վազիանի ռազմաբազայում՝ Վրաստանի ԶՈւ 4-րդ մեխանիզացված բրիգադի տեղակայմաան վայրում, ավարտվել է լոգիստիկայի սպաների ՆԱՏՕ-ի դասընթացը։ Դասընթացին մասնակցում էին ինչպես Վրաստանի, այնպես էլ՝ Ադրբեջանի և Մոլդովայի ԶՈւ զինծառայողներ։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Դասընթացի ավարտի կապակցությամբ ադրբեջանցի զինծառայողին դիպլոմ են հանձնում

Դասընթացի ավարտի կապակցությամբ ադրբեջանցի զինծառայողին դիպլոմ են հանձնում

Դասընթացն անցկացվել է «Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության էական փաթեթի» (SNGP) շրջանակներում: Զինծառայողներին հրահանգավորել են Նորվեգիայի և Ֆինլանդիայի սպաներ:

Դասընթացի ընթացքում զինծառայողները յուրացրել են ՆԱՏՕ-ի լոգիստիկական ծառայությունների հայեցակարգը և գործառույթները, բազմազգ լոգիստիկան և դրա համակարգման, ինչպես նաև լոգիստիկական աջակցման գործողությունների հմտություններ։

Այս դասընթացը Վրաստանում անցկացվում է երկրորդ անգամ։ Դասընթացի նպատակը մասնակիցների լոգիստիկական հնարավորությունները բարձրացնելն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *