Իրաքի բանակը փորձում է անմիջական ցամաքային կապ հաստատել Թուրքիայի հետ

Իրաքի կառավարությանը հարող զինված ջոկատները շարունակում են ռազմական գործողությունները Իրաքյան Քրդստանի՝ Թուրքիային սահմանակից հատվածում՝ նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Թուրքիա գնացող նավթամուղը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT

Իրաքի զինուժը Քիրքուքի շրջանում. հոկտեմբերի 16 2017 թ.. Աղբյուրը՝ RT

Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեից հետո առաջին անգամ զինված բախումներ սկսվեցին, երբ հոկտեմբերի 16-ին Իրաքի կառավարական ուժերը քրդական ուժերին դուրս մեղեցին նավթային պաշարներով հարուստ Քիրքուքից, ապա բախումներ սկսվեցին Սինջարի լեռների ուղղությամբ, Սիրիա-իրաքյան սահմանին և Քիրքուքից հյուսիս:

Եթե մինչ այս Իրաքի կառավարական ուժերը և նրանց հարող մերձիրանական զինված խմբավորումները ռազմական գործողությունները ծավալում էին Քրդստանի ռեգիոնալ կառավարության տարածքից դուրս, սակայն քրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում, ապա հիմա՝ Թուրքիայի հետ սահմանային Ֆիշ Խաբուրի ուղղությամբ ռազմական գործողությունները արդեն ռեգիոնալ կառավարության տարածքում են:

Ըստ՝ Reuters-ի Իրաքյան Քրդստանից և Իրաքից Թուրքիա գնացող նավթամուղները անցնում են հենց այդ տարածքով, և Բաղդադը նպատակ ունի դրանք առնել իր վերահսկողության տակ: Կարելի է ենթադրել, որ Բաղդադը այս կերպ փորձում է լուծել նաև Թուրքիայի հետ իր կապուղիների խնդիրը՝ անմիջական կապ հաստատելով Թուրքիայի հետ Ֆիշ Խաբուրի անցակետից:

Ըստ սոցցանցերում հրապարակումների՝ ներկա պահին բախումներ են ընթանում նաև Էրբիլից հարավ ընկած Մախմուր քաղաքում: Տարբեր աղբյուրներում նշվում է, որ քրդական ուժերին հաջողվել է գերիներ վերցնել Իրաքի կառավարական ուժերից և նրանց հարող պրոիրանական Հաշդ աշ-Շաբի խմբավորումից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *