Հոկտեմբերի 20-ի վաղ առավոտյան Իրաքի խոշոր նավթային կենտրոն Քիրքուք քաղաքի հյուսիս ընկած շրջաններում բախումներ են սկսել Իրաքի կառավարական բանակի, նրանց աջակցող շիայական ջոկատների և քրդական «Փեշմերգայի» միջև:Այս մասին հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:
Բախումները ընթանում են մասնավորապես Քիրքուքից հյուսիս ընկած Ալթուն Քուփրի քաղաքում, որը բնակեցված է հիմնականում Իրաքի թուրքմեններով:
The #Peshmerga is fighting #Shiite_militias in the area of "Prde" north of #Kirkuk . pic.twitter.com/XaxDD72L8r
— Sarwan Barzani (@Sarwan_barzanii) October 20, 2017
Իրաքի կառավարական բանակի հրամանատարությունը հայտնում է, որ իրենց արդեն հաջողվել է ամբողջությամբ վերահսկողություն հաստատել Ալթուն Քուփրի քաղաքում: Այդ բնակավայրը Քիրքուք նահանգում քրդերի վերահսկած վերջին խոշոր քաղաքն էր:
Սրան զուգահետ, քրդական ուժերը պնդում են, որ բախումները դեռ ընթանում են և նրանք ուժեղ մարտեր են մղում Իրաքի բանակի և նրանց աջակցող շիայական «Հաշդ ալ-Շաաբի» ջոկատների դեմ:
#UPDATE Iraqi forces retake control of disputed province of #Kirkuk after clashes with Kurdish peshmerga https://t.co/9ghFz9uiua pic.twitter.com/G91z7oUulU
— AFP news agency (@AFP) October 20, 2017
Քրդական աղբյուրները նաև հայտնում են, որ կռիվների ժամանակ խոցել են ամերիկյան արտադրության М1А1 Abrams տանկ, սպանել են «Հաշդ ալ-Շաաբիի» մի քանի տասնյակ մարտիկ: Իրաքյան պաշտոնական աղբյուրները կորուստների մասին չեն հայտնել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-17-ին Իրաքի կառավարական ուժերը և շիայական Հաշդ ալ-Շաաբի խմբավորումը քրդական ուժերից գրավել են Քիրքուք քաղաքը և շրջական բնակավայրերը, Սինջարի շրջանը, Մոսուլից արևելք ընկած մի քանի բնակավայր: Բաղդադը այժմ վերահսկում է Քիրքուքի բոլոր նավթագազային հատվածները: