Հոկտեմբերի 24-ին Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: ՊԲ հրամանատարը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ գործողությունների ապացույցներ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հայտնում է ՊԲ կայքը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շփման գծում նախորդ օրերին ստեղծված լարված իրադրությունը: Բանակի հրամանատարը դեսպան Կասպշիկին է ներկայացրել ադրբեջանական զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային կառավարվող հրթիռների և ականանետների կիրառման մասին ապացույցներ:
Ավելացնենք, որ հոկտեմբերի 24-ի կեսօրվա հատվածում Ադրբեջանի զինուժը Արցախի դիրքերի ուղղությամբ կիրառել է նաև 60 մմ ականանետներ: