Իրաքի զինուժի և «Փեշմերգա» ջոկատների միջև բախումներ են եղել սիրիա-իրաքյան սահմանին

Հոկտեմբերի 24-ին Ռաբիա քաղաքի շրջանում՝ Իրաք-Սիրիա սահմանին, շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման և Իրաքի կառավարական բանակի ուժերը գրոհել են Իրաքյան Քրդստանի Փեշմերգա զորաջոկատների դիրքերը: Քրդական Rudaw լրատվական գործակալության տվյալներով՝ գրոհը հետ է մղվել, ոչնչացվել է շիայական խմբավորման մի քանի միավոր զինտեխնիկա:

Այս մասին հայտնում է քրդական Rudaw գործակալությունը:

Ռաբիա քաղաքը տեղակայված է սիրիա-իրաքյան սահմանին, այնտեղ է գործում սահմանային անցակետը:

Քրդական կողմը հայտնում է, որ շիայական «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորումը բեռնատարներ է կորցրել բախումների հետևանքով, «Փեշմերգան» կորուստներ չունի: Քրդական ջոկատների հրամանատարներից մեկը հայտարարել է, որ ուժերի միջև բախումները երկար չեն տևել:

Ավելի վաղ քրդական կողմը հայտնել էր, որ Իրաքի բանակը և շիայական ջոկատները ուժեր են կենտրոնացնում սիրիա-իրաքյան սահմանին: Թուրքական ԶԼՄ-ներն էլ հայտնում են, որ Իրաքի կառավարական բանակը նպատակ ունի վերահսկողություն հաստատել Սիրիայի հետ սահմանին տեղակայված անցակետի վրա:

Հիշեցնենք, որ Իրաքի բանակը արդեն իսկ վերահսկողություն է հաստատել նավթային պաշարներով հարուստ Քիրքուք նահանգում, Սինջար քաղաքում և մի շարք այլ բնակավայրեր:

Իրադրությունը Իրաքի հյուսիսում 2017-ի հոկտեմբերի 22-ի դրությամբ. նկարը՝ գերմանական Deutsche Welle լրատվական գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *