Հոկտեմբերի 9-ին Օմանի ռազմաօդային ուժերի հրամանատար Մաթար բին Ալի ալ-Օբայդանին քառօրյա այցով մեկնել է Իրան։ Իրանում նա հանդիպել է այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի հրամանատար Հասան Շահսաֆիի հետ։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են 2 երկրների ռազմական համագործակցության խորացումը։
Այցի ընթացքում Օբայդանին այցելելու է շահիդ Լաշքյարի անվան ՌՕՈւ բազա, շահիդ Սաթթարիի անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիա։
Նշենք, որ Օմանը, ի տարբերություն տարածաշրջանի արաբական մյուս երկրների, լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։
2013-ին Օմանի և Իրանի պաշտպանության նախարարները ստորագրել էին պաշտպանական ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր:
Երկու երկրները հաճախ անցկացնում են նաև համատեղ ծովային զորավաժություններ (1, 2)։