Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը «հակառակորդի դիրքերը գրավելու» վարժանքներ են անցկացրել

Թուրք-իրաքյան սահմանի Հաբուր անցակետի շրջանում շարունակվում են Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ վարժանքները: Հոկտեմբերի 9-ի վարժանքների ժամանակ խաղարկվել են «հակառակորդի դիրքերը գրավելու և ներթափանացման» գործողություններ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը գրավելու» գործողություններ. հոկտեմբեր 2017

Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը խաղարկել են «հակառակորդի դիրքերը գրավելու» գործողություններ. հոկտեմբեր 2017

Զորավարժության սցենարի համաձայն՝ գրավված դիրքերում տեղակայվել են հետևակի մարտական մեքենաներ և տանկեր:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի զինուժը ավելացրել է զորավարժությանը ներգրավված զինտեխնիկայի քանակը: Թուրքիայի ցամաքային զորքերի 1-ին բանակի, 2-րդ կորպուսի 18-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարությունից զորավարժության վայր է տեղափոխվել 10 տանկ, 2 ՀՄՄ և 3 հաուբից:

Հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը թուրք-իրաքյան ուժերը նաև անցկացրել են գիշերային վարժանքներ, որոնց ընթացքում նույնպես խաղարկվել են «հակառակորդի դիրքերը գրավելու և ներթափանացման» գործողություններ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի զինուժը անմիջապես Իրաքյան Քրդստանին սահմանակից տարածքներում զորավարժություն է սկսել դեռևս սեպտեմբերի 18-ին, իսկ սեպտեմբերի 26-ին այդ վարժանքներին միացել է նաև Իրաքի զինուժը:

Թուրքական կողմից զորավարժությունը ղեկավարում են 2-րդ բանակի 7-րդ կորպուսի հրամանատարն ու 4-րդ կորպուսի 28-րդ մեխանիզացված բրիգադի հրամանատարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *