Ս-300 համակարգերից մեկն Իրանը տեղակայել է Պարսից ծոցին սահմանակից շրջանում

Արբանյակային լուսանկարներից պարզ է դարձել, որ Ռուսաստանից ձեռք բերած Ս-300ՊՄ2 զենիթահրթիռային համակարգերից մեկը Իրանը տեղակայել է երկրի հարավային Բուշեհր քաղաքում։ Այս մասին հուլիսի 13-ին տեղեկացնում է Janes ռազմական հանդեսը։

Համակարգը Բուշեհրում տեղակայվել է ապրիլին։

Իրանի Բուշեհր նահանգի դիրքը

Իրանի Բուշեհր նահանգի դիրքը

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ս-300 ԶՀՀ-ի փորձարկում Իրանում

Ավելի վաղ Իրանի բանակի «Խաթեմ ալ-Անբիա» ՀՕՊ ստորաբաժանման հրամանատար Ֆարզադ Էսմայիլին հայտարարել էր, որ Ս-300 ԶՀՀ-ները արդեն մարտական հերթապահություն են անցնում Իրանում, սակայն նա չէր մատնանշել համակարգերի տեղակայման վայրերը։

Հիշեցնենք, որ 2016-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն ավարտել է Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումն Իրանին։ Գործարքը արժեցել է շուրջ 1 մլրդ դոլար։ Համակարգերի մի մասը Իրանը ցուցադրել է Իրանա-իրաքյան պատերազմի հիշատակին նվիրված զորահանդեսի ժամանակ՝ 2016-ի սեպտեմբերին։ Համակարգն Իրանը փորձարկել է 2017-ի մարտին։

Ս-300 ԶՀՀ-ն Իրանում

Ս-300 ԶՀՀ-ն Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *