Սիրիական Հոմս քաղաքից դուրս է բերվել զինյալների հերթական խումբը

Մայիսի 16-ին Սիրիայի արևմտյան Հոմս քաղաքի Ալ-Վաեր թաղամասից իրենց ընտանիքների հետ միասին դուրս է բերվել զինյալ խմբավորումների անդամների 10-րդ խումբը։ Ընդհանուր առմամբ դուրս է բերվել 2600 հոգի, որից 460-ից ավելին զինյալներն են։

Այս մասին տեղեկացնում է սիրիական SANA լրատվական գործակալությունը։

Զինյալները տեղափոխվել են Իդլիբ, որտեղ կենտրոնացած են տարբեր խմբավորումներ:

Ավելի վաղ Հոմսից դուրս էր եկել ևս 260 զինյալ։ Հոմսի նահանգապետ Թալա ալ-Բարազին հայտարարել էր, որ Ալ-Վաեր թաղամասից զինյալների վերջին խումբը դուրս է գալու մայիսի 20-ին: Ինչից հետո սկսվելու են վերանորոգման և ենթակառուցվածքների վերագործարկման աշխատանքները:

Զինյալների՝  Ալ-Վաեր թաղամասից դուրս գալու հարցի շուրջ Սիրիայի կառավարությունը և Սիրիայի զինյալ ընդդիմադիր խմբավորումները համաձայնության էին եկել մարտի 13-ին։

Ալ-Վաերը Հոմսի միակ թաղամասն էր, որտեղ դեռ մնացել են զինյալ խմբավորումներ: Այն զինյալները, ովքեր ընդունել են համաձայնությունը, ստանալու են իրավական կարգավիճակ, իսկ ովքեր չեն ընդունել, իրենց ընտանիքների հետ միասին տեղափոխվելու են Հոմսից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *