«Վճռական աջակցություն» միջազգային խաղաղապահական առաքելությանը մասնակցող Վրաստանի զինված ուժերի 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի «Ալֆա» և «Չարլի» վաշտի զինծառայողները զորավարժություն են անցկացրել Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայում: Այս մասին մայիսի 17-ին հայտնել է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Զինծառայողները մարտական հրաձգություն են վարել ավիաբազայի զորավարժարանում: Անցկացվել են մարտավարական վարժանքներ, վրաստանցի զինծառայողները մշակել են տուժածների և վիրավորների օդային էվակուացիայի գործողություններ:
Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ գումարտակի ստորաբաժանումը «Բաղրամում» տեղակայվել է 2017-ի ապրիլից: Վրաստանցի զինծառայողների հիմնական առաքելությունը բազայի պահպանությունն է:
Ավելացնենք, որ 2017 թ. մարտին «Բաղրամում» զորավարժություն էր անցկացրել 32-րդ գումարտակը, որին էլ փոխարինել է 23-րդը: