Թուրքիայում մահապարտ ԱԹՍ-ներ են ցուցադրել

Թուրքիայի «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) օրերս Ստամբուլում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել է երկու միավոր մահապարտ, ևս մեկ միավոր՝ հետախուզական փոքր անօդաչու թռչող սարքեր: 

Թուրքական «Հյուրիեթ» պարբերականի տվյալներով՝ Alpagu («Ալփագու») և Kargu («Քարգու») մահապարտ, ինչպես նաև Togan («Թոգան») հետախուզական ԱԹՍ-ները նախատեսված է սերիական արտադրության դնել մեկ տարվա ընթացքում:

ԱԹՍ-ների առաջինը՝ Alpagu-ն, ֆիքսված թևերով անօդաչու սարք է: Իր տեխնոլոգիական լուծումներով այն հիշեցնում է ամերիկյան արտադրության Switchblade փոքր ԱԹՍ-ն: Դատելով թուրքական կողմի տրամադրած տեղեկություններից՝ թուրքական ԱԹՍ-ն նույն կիրառական նշանակությունը պետք է ունենա՝ գործողությունների ընթացքում փոքր թիրախների չեզոքացում, տեխնիկայի շարքից հանում և այլն:

Համեմատության համար ներակայցնում ենք ամերիկյան ԱԹՍ-ի կիրառման հոլովակը և թուրքական ԱԹՍ-ների կիրառման տեսանյութը:

Kargu մահապարտ և Togan հետախուզական ԱԹՍ-ները պտուտակավոր են: Առաջինի վրա տեղադրված է լազերիային հեռաչափ:

Թուրքական արտադրության «Քարգու» (Kargu) մահապարտ ԱԹՍ

Թուրքական արտադրության «Քարգու» (Kargu) մահապարտ ԱԹՍ

Թուրքական արտադրության «Թոգան» (Togan) հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Թոգան» (Togan) հետախուզական ԱԹՍ

Թուրքական արտադրության «Ալփագու» (Alpagu) մահապարտ ԱԹՍ

Թուրքական արտադրության «Ալփագու» (Alpagu) մահապարտ ԱԹՍ

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *