Սիրիայի զինյալների վերջին խումբը դուրս է գալիս երկրի արևմտյան Հոմս քաղաքից

Մարտի 13-ին Սիրիայի կառավարությունը և Սիրիայի զինյալ ընդդիմադիր խմբավորումների համաձայնության շնորհիվ զինյալ խմբավորումները դուրս են գալու երկրի արևմտյան Հոմս նահանգի համանուն քաղաքի Ալ-Վաեր թաղամասից: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Ալ-Վաերը Հոմսի միակ թաղամասն էր, որտեղ դեռ մնացել են զինյալ խմբավորումներ: Այն զինյալները, ովքեր ընդունել են համաձայնությունը, ստանալու են իրավական կարգավիճակ, իսկ ովքեր չեն ընդունել, իրենց ընտանիքների հետ միասին տեղափոխվելու են Համսից:

Աղբյուրի համաձայն՝ համաձայնությունը ձեռք է բերվել Հոմսի ռազմական և անվտանգության կոմիտեի և Սիրիայի Հմեյմիմ ռազմաբազայի Ռուսաստանի հաշտեցման կենտրոնի միջոցով:

Համաձայնությունը չընդունած զինյալների տարհանումը Հոմսից սկսելու է մյուս շաբաթ օրը և տևելու է առավելագույնը 2 ամիս: Նրանք տեղափոխվելու են Սիրիայի հյուսիս:

Ֆրանսիական «France24» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ընդդիմադիր, զինյալ խմբավորումները հավանաբար կտեղափոխվեն կա՛մ Ջերաբլուս, կա՛մ Իդլիբ:

Ըստ գործակալության՝ Ռուսաստանը 60-100 հոգանոց զորախումբ է տեղակայելու Հոմս քաղաքում, որը հսկելու է Ալ-Վաեր թաղամասից զինյալնների դուրսբերումը:

Սիրիայի կառավարական ուժերը Հոմս քաղաքի արվարձանում

Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներ

Հիշեցնենք, որ ռազմավարական նշանակություն ունեցող սիրիական Հոմս քաղաքը կառավարական ուժերի վերահսկողության տակ է անցել 2014-ի մայիսին: Դեռևս 2014-ի փետրվարին կողմերի միջև ձեռք բերվեց Հոմսի շրջանում հրադադարի սահմանման պայմանավորվածություն:

Քաղաք կարևորությունն այն է, որ այստեղով են անցնում երկրի տարբեր հատվածներն իրար կապող ճանապարհային մի շարք հանգույցներ։ 2011-ին Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, քաղաքում բազմիցս թեժ մարտեր են ընթացել զինյալների և կառավարական ուժերի միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *