Մովսես Հակոբյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԶՈւ ԳՇ պետին

Մարտի 14-ից 15-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կհանդիպի նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը Մովսես Հակոբյանը

Պատվիրակությւոնը Մոսկվա է մեկնել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ-ՊՆ առաջին տեղակալի հրավերով:

Նույն ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում կմասնակցի հավաքական անվտանգության տարածաշրջաններում սպառնալիքների գնահատման ու դրանց կանխարգելման հարցերով փորձագետների խորհրդատվություններին:

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը նույնպես մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու մարտի 15-ին այնտեղ անցկացվող ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ պետերի համաժողովին: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *