Իրաքի կառավարական բանակը ազատագրել է արևմտյան Մոսուլի 89.5 տոկոսը, զինյալների վերահսկողության տակ այժմ մի քանի արվարձան է մնացել։ Այս մասին հայտարարել է բրիգադային գեներալ Յահյա Ռասուլին։ Մայիսի 16-ին փոխանցում է Iraqi News լրատվակայքը։
Ռասուլին նշել է նաև, որ Մոսուլի ազատագրման գործողության ողջ ընթացքում սպանվել է 16.467 ԻՊ զինյալ։
Green= completely liberated.
Orange= frontline clashes.
White= #ISIS control. pic.twitter.com/KLziAKfWo7— Iraqi Day 🇮🇶 (@iraqi_day) May 15, 2017
Իրաքի բանակը Մոսուլի արևմտյան հատվածի ազատագրումը սկսել է 2017-ի փետրվարից։ Մինչ այդ կառավարական ուժեր ամբողջովին ազատագրել էին Մոսուլի արևելքը։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Մոսուլ քաղաքի և հարակից տարածքների ազատագրման գործողությունը Իրաքի կառավարական ուժերը սկսել են հոկտեմբերի 17-ից։ Գործողությանը մասնակցում են Իրաքի կառավարական բանակի, քրդական Փեշմերգե զորաջոկատների մարտիկներ, ինչպես նաև շիաներ:
Մոսուլի ազատագրմանը աջակցում են նաև ԱՄՆ գլխավորած կոալիցիան, որը ավիահարվածներ է հասցնում Մոսուլում տեղակայված ԻՊ դիրքերին:
Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունիսին ԻՊ զինյլաներին հաջողվել էր Մոսուլից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքի և դրա՝ ռազմավարական կարևորության մի շարք օբյեկտների նկատմամբ։