Իրանի հարավ-արևմուտքում ահաբեկիչներ են ձերբակալվել

Իրանի հարավ-արևմտյան Խուզիսթան նահանգի Ահվազ քաղաքում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական խումբ է ձերբակալել։ Այս մասին մայիսի 16-ին տեղեկացնում է իրանական «Սեփահնյուզ» լրատվակայքը։

Իրանական «Դեֆապռես» կայքի հաղորդմամբ՝ խումբը ձերբակալվել է Իրանի սահմանը անցնել փորձելիս։

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO)

Իրանի հակաահաբեկչական ոստիկանական ուժեր (NOPO)

Նախօրեին ահաբեկիչները կրակ էին բացել ոստիկանական պահակակետի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել էր 2 ոստիկան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի «Իմամ է զաման» ռազմական հետախուզության ուժերը երկրում ահաբեկչական խումբ էին վնասազերծել։ Խմբից առգրավվել էր մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր։

Նշվում էր, որ ահաբեկիչները լրտեսել են արտասահմանյան ուժերի համար, ինպես նաև համացանցի միջոցով փորձել են նոր մարդկանց ներգրավել խումբ։

Մինչ այդ Իրանի հետախուզության նախարար  Մոհամմադ Ալավին հայտարարել էր, որ 2016 թվականի մարտի 20-ից  2017 թվականի մարտի 20-ը (իրանական օրացույցով 1395 թ.) Իրանի «Իմամ է Զաման» ռազմական հետախուզության ուժերը վնասազերծել են 30 ահաբեկչական խումբ։ Իսկ այս ժամանակահատվածին նախորդած 2 տարիների ընթացքում վնասազերծվել է 90 ահաբեկչական խումբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *