ՌԴ ԶՈւ սակրավորները Պալմիրայում ականազերծել են մոտ 1500 հա տարածք

Մարտի 8-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի զինված ուժերի սակրավորները Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի հին թաղամասերում ականազերծել են 1514 հեկտար տարածք, 140 կմ ճանապարհ և շուրջ 2000 շենք:   Այս մասին հայտնում է ՌԴ Պն կայքը:

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում

Հայտնաբերվել և ոչնչացվել է 6609 պայթուցիկ նյութ և 630 ինքնաշեն պայթուցիկ սարք: Պալմիրայի ականազերծման աշխատանքերին ներգրավված են եղել Ռուսաստանի ԶՈւ ականզերծման միջազգային կենտրոնի համահավաք ջոկատը՝ շուրջ 150 ականազերծողով և 17 միավոր հատուկ նշանակության տեխնիկա:

ՌԴ ԶՈւ ինժերական զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին հայտարարել է, որ Սիրիայում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներին պաշտպանելու համար օգտագործված նոր միջոցները ընդգրկվելու են նաև ՌԴ ԶՈւ սպառազինությունում, մասնավորապես ինժերական զորքերում:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պալմիրա քաղաքի ականազերծմամբ զբաղվող ՌԴ ԶՈւ սակրավորները աշխատանքներում կիրառում են նաև ականազերծման համար նախատեսված նոր «Սկարաբեյ» ռոբոտային համալիրներ  և  անլար «Սֆերա» զննման միջոցներ:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի օդուժի աջակցությամբ Պալմիրա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկրորդ անգամ ազատագրել են 2017 թ. մարտի 2-ին: Սրանից հետո Սիրիա են ժամանել ՌԴ ԶՈւ ականազերծողների խմբերը՝ Պալմիրան ականազերծելու համար:

Ռուսաստանցի զինծառայողները երկրորդ անգամ են ականզերծման աշխատանքներ են կատարում Պալմիրայում: Առաջին անգամ Պալմիրան սկսել էին ականազերծել 2016-ի մարտին, երբ սիրիական բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել էր Պալմիրան: Սակայն նույն տարվա դեկտեմբերին ԻՊ-ն ժամանակավորապես նորից գրավել էր քաղաքը: Միայն 2017 թ. սկզբին Սիրիայի կառավարական ուժերը կրկին կարողացան ազատագրել քաղաքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *