ՌԴ ԶՈւ սակրավորները Սիրիայի Պալմիրա քաղաքում նոր միջոցներ են օգտագործում

Սիրիայի Հոմս նահանգի Պալմիրա քաղաքի ականազերծմամբ զբաղվող ՌԴ ԶՈւ սակրավորները աշխատանքներում կիրառում են նաև ականազերծման համար նախատեսված նոր «Սկարաբեյ» ռոբոտային համալիրներ  և  անլար «Սֆերա» զննման միջոցներ:

Այս մասին ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տեղեկացրել են այդ երկրի պաշտպանության նախարարությունից։

«Սֆերա» զննման միջոց «Սկարաբեյ» ռոբոտային համալիրի վրա

«Սֆերա» զննման միջոց «Սկարաբեյ» ռոբոտային համալիրի վրա

ՌԴ ԶՈւ սակրավորները Պալմիրայի ականազերծման աշխատանքներում կիրառել են նաև ականազերծման համար նախատեսված «Ուրան-6» ռոբոտը, իսկ այժմ ավելացել են նաև նոր միջոցներ:

«Սկարաբեյ» ռոբոտային համալիրը նախատեսված է մարդու համար դժվարհասանելի վայրերում աշխատելու համար:

Կայանը բաղկացած է հեռակառավարման վահանակից և չորսակնանի հիմքի վրա կառուցված հեռակարավարվող սարքից, որի վրա տեղադրված են տեսագրման և ձայնագրման սարքեր:

Հեռակարավարվող սարքը կշռում է 5.5 կիլոգրամ, բարձրությունը 15 սմ, իսկ աշխատանքի մաքսիմալ հեռավորությունը 250 մետր է:

«Սկարաբեյ» ռոբոտային համալիր

«Սկարաբեյ» ռոբոտային համալիր

«Սֆերա» զննման միջոցը ձայնագրությունների և տեսագրությունների հավաքման և փոխանցման միջոց է՝ գնդի կառուցվածքով: Կառուցվածքը և սարքի վրա տեղադրված 4 տեսախցիկները թույլ են տալիս ստանալ 360 աստիճանի տեսագրություններ:

Սարքը կշռում է 640 գրամ, իսկ աշխատանքի առավելագույն շառավիղը 60 մետր է:

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում

«Սֆերա» զննման միջոցը ՌԴ ԶՈւ սակրավորի ձեռքում Պալմիրայում

Նշենք նաև, որ ականազերծման աշխատանքներում ռոբոտներ կիրառում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *