ԻՊ զինյալները վերանվաճել են Սիրիայի Պալմիրա քաղաքը

Դեկտեմբերի 11-ին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայի կառավարական բանակի հետ մի քանի օրյա մարտերում կարողացել են վերանվաճել Հոմս նահանգի Պալմիրա քաղաքը: Այս մասին հայտնում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը: 

ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակից վերանվաճել են Պալմիրա քաղաքը:

ԻՊ զինյալները Սիրիայի կառավարական բանակից վերանվաճել են Պալմիրա քաղաքը:

Հարձակումը կառավարական բանակի վրա եղել է տարբեր ուղղություններով: Մասնակցել է ԻՊ մոտ 4000 զինյալ:

Համաձայն աղբյուրի՝ ԻՊ-ն մեծ թվով զինյալներ, զինտեխնիկա է տեղափոխել Պալմիրայի մոտակայք այլ վայրերից, մասնավորապես Ռաքքայից և Դեյր Զորից:

Նույն օրը «Իսլամական պետությունը» տեսանյութ է տարածել, որում երևում է Սիրիայի կառավարական բանակից վերցված տանկերն ու ռազմական այլ տեխնիկան, սակայն, դրանց թվաքանակի մասին հստակ տեղեկությունները բացակայում են:

Դեկտեմբերի 12-ին, համաձայն ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության ԻՊ զինյալները առաջխաղացում են ունեցել Պալմիրայից հարավ-արևմուտք ընկած հատվածում և գրավել են մի քանի բնակավայրեր և նավթի հանքեր: Բայց Սիրիայի կառավարական բանակը կարողացել է կանխել նրանց հետագա առաջխաղացումը: Միևնույն ժամանակ Ռուսաստանը օդուժը ավիահարվածներ է հասցնում ԻՊ զինյալների դիրքերին, որոշ տվյալների համաձայն մոտ ԻՊ 300 զինյալ է սպանվել:

Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Պալմիրայի նվաճումը ԻՊ-ի կողմից հարված է հասցնում Ռուսաստանի իմիջին, հայտարարել է.

«Պալմիրա քաղաքը այնուամենայնիվ Ռուսաստանի քաղաք չէ, այլ սիրիական քաղաք է և այդ քաղաքի կորուստը հարված է, ոչ թե Ռուսաստանի, այլ քաղաքակրթված մարդկությանը»:

Հիշեցնենք, որ 2016-ի մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են հաջողություն գրանցել ԻՊ զինյալների դեմ մարտերում և գրավել Պալմիրա քաղաքի մի շարք ռազմավարական կետեր:

Նշենք, որ ԻՊ-ն Պալմիրան գրավել էր 2015-ի մայիսին և ոչնչացրել են քաղաքի բազմաթիվ հնագույն հուշարձաններ: 2016-ի մարտին Սիրիայի կառավարական ուժերը սկսել էին քաղաքի ազատագրման գործողությունը: