Իրանը առաջին Boeing ինքնաթիռները կստանա 2018-ին

Ամերիկյան Boeing  ավիաընկերությունը նախատեսում է 2018 թվականին սկսել պայմանագրով նախատեսված 80 մարդատար ինքնաթիռների մատակարարումը Իրանին։ Ավիաընկերության տնօրեն Դենիս Մոլենբուրգի խոսքերով՝ այս գործընթացի յուրքանչյուր փուլում նրանք համագործակցում են ԱՄՆ կառավարության հետ։

Այս մասին մայիսի 1-ին տեղեկացնում է ամերիկյան Bloomberg լրատվական գործակալությունը։

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Ամերիկյան Boeing-777 քաղաքացիական ինքնաթիռ

Հիշեցնենք, որ 2016 թվականից մարդատար ինքաթիռներ գնելու հարցի շուրջ Իրանը բանակցում էր ամերիկյան Boeing և եվրոպական Airbus ընկերությունների հետ։

Ֆրանսիական Airbus ընկերության հետ 118 միավոր մարդատար ինքաթիռ (45 միավոր  A320, նույնքան A330, 16 միավոր A350, 12 միավոր A380) գնելու շուրջ Իրանը  պայմանավորվածություն էր ձեռք բերել 2016թ. հունվարի վերջին`Իրանի նախագահ  Հասան Ռոուհանիի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ: Գործարքի արժեքը 27 մլրդ դոլար էր:

Հունիսին հայտնի դարձավ, որ  Իրանը մտադիր է  մարդատար ինքնաթիռներ գնել նաև ամերիկյան  Boeing ընկերությունից  (80 միավոր):  Այս համաձայնությունն ընդհանուր առմամբ գնահատվում էր մոտ 25 միլիարդ դոլար:

Սակայն հուլիսին ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Boeing  ընկերությանը արգելեց Իրանին վաճառել մարդատար ինքնաթիռներ՝ պատճառաբանելով, որ դրանք կարող են ռազմական նպատակներով օգտագործվել:

Այս արգելքը կասեցրեց նաև Airbus ընկերության հետ կնքած համաձայնագրի ընթացքը, քանի որ ընկերությունն  օգտագործում է ամերիկյան պահեստամասեր, և ամբողջական ինքնաթիռներ արտահանելու համար պետք է ստանա ԱՄՆ թույլտվությունը:

Սեպտեմբերին արդեն ԱՄՆ կառավարությունը թույլատրեց ընկերություններին մարդատար ուղղաթիռներ վաճառել Իրանին, ինչից հետո  Իրանը 50 միավոր Boeing 737  և  30 միավոր  Boeing 777 մարդատար ինքնաթիռներ վաճառելու մասին  համաձայնագիր ստորագրեց  Boeing ավիաընկերության հետ:

Ինքնաթիռներն Իրանին մատակարարվելու են 10 տարվա ընթացքում: Գործարքի արժեքը  շուրջ 17 մլրդ դոլար է:

Այնուհետև Iran Air ավիաընկերությունը  Airbus-ի հետ  համաձայնության եկավ Իրանին 100 միավոր  մարդատար ինքնաթիռ վաճառելու շուրջ՝ պատվերից հանելով 12 միավոր  A380 ինքնաթիռները, ինչի արդյունքում գործարքի արժեքը չի գերազանցել 10 մլրդ դոլարը:

2017 թվականի հունվարից Airbus-ը  սկսել է պայմանագրով նախատեսված ինքնաթիռների մատակարարումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *