Իրանի ռազմածովային ուժերը համալրվել են նոր հականավային հրթիռով

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել են տեղական արտադրության «Նասիր» թևավոր հրթիռներով։ «Նասիր» հրթիռը ունակ է խոցել ծովային տարբեր թիրախներ, այդ թվում՝ ռազմանավեր։ 

Այս մասին ապրիլի 22-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական արտադրության «Նասիր» հականավային թևավոր հրթիռները

Իրանական արտադրության «Նասիր» հականավային թևավոր հրթիռները

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանի խոսքերով՝ հրթիռը հնարավոր է արձակել ինչպես ափամերձ կայաններից, այնպես էլ նավերի վրայից։

Նշենք, որ «Նասիր» հրթիռը Իրանը առաջին անգամ ներկայացրել է 2017-ի փետրվարին՝ Իրանի բանակի ՌԾՈւ «Վելայեթ-95» զորավարժության ժամանակ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը համալրվել էին «Ղամար-է բանի Հաշեմ» հեռահար հրթիռով:

Իրանական արտադրության «Նասիր» հականավային թևավոր հրթիռը

Իրանական արտադրության «Նասիր» հականավային թևավոր հրթիռը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *