Ապրիլի 22-23-ին քրդերի դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 3 զինծառայող

Ապրիլի 22-23-ին Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր և Շրնաք նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ բախումներում վիրավորված 5 զինծառայողներից 3-ը մահացել են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը (1, 2):

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Դիարբեքիրում Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ. ապրիլ 2017

Մասնավորապես, ապրիլի 23-ին մահացել է 2 ժանդարմ, որոնք վիրավորվել էին նույն օրը՝ Շրնաք նահանգում PKK-ի զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում:

Ապրիլի 22-ին հարավարևելյան Դիրաբեքիր նահանգի Քուլփ գավառում քրդական կառույցի դեմ Թուրքիայի ԶՈւ գործողությունների ընթացքում վիրավորվել է 3 զինծառայող: Ավելի ուշ զինծառայողներից մեկը մահացել է հիվանադանոցում:

Դիարբեքիրում PKK-ի դեմ գործողությունները մեկնարկել են դեռևս ապրիլի 20-ին: Ապրիլի 21-ին Շրնաք նահանգի Ուլուդերե գավառում սպանվել է Թուրքիայի ժանդարմերիայի 2 զինծառայող, ևս 2 զինծառայող վիրավորվել է: Վիրավորվածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Այսպիսով Շրնաք նահանգում ապրիլի 21-23-ին սպանվել է 5 թուրք ուժային:

Մարտի 29-ից Թուրքիայի ուժայինները նոր գործողություններ են սկսել երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ: Գործողություններն իրականացվում է Թուրքիայի 12 նահագներում և գավառներում:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավ-արելքում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *