Իրանի բանակի ՌԾՈւ զորավարժությանը տեղական արտադրության նոր հրթիռներ են փորձարկվել

Փետրվարի 26-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերը  Հնդկական օվկիանոսի հյուսիսում սկսել են «Վելայեթ-95» զորավարժության հիմնական փուլը։ Զորավարժությունն ընդգրկում է  2 մլն քառակուսի կիլոմետր տարածք՝ Հորմուզի նեղուցից մինչև Օմանի ծոց և Բաբ էլ Մանդեբի նեղուց։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Փետրվարի 27-ին՝ զորավարժության երկրորդ օրը, փորձարկվել են տեղական արտադրության  նոր հրթիռներ՝ մասնավորապես «Նասիր» թևավոր հրթիռը և «Դեհլավիեհ» հականավային, լազերային ճառագայթով կառավարվող հրթիռը (1, 2

«Դեհլեվիեհ» հականավային հրթիռի արձակումը

«Դեհլեվիեհ» հականավային հրթիռի արձակումը

«Վելայեթ-95» զորավարժությանը ներգրավված են  սուզանավեր, ականակիր և հետախուզական նավեր, ինչպես նաև ուղղաթիռներ, հետախուզական ինքնաթիռներ, անօադչու թռչող սարքեր, ՌԷՊ միջոցներ, ռադարային համակարգեր, շարժական հիվանդանոցներ և այլն: Վարժանքներին մասնակցելու են ՌԾՈւ հատուկջոկատայինները:

Զորավարժությունը տևելու է մինչև մարտի 1-ը։ Զորավարժության նպատակը երկրի պաշտպանունակությունը բարձրացնելը, ջրային սահմանները պաշտպանելու, ծովահենների դեմ պայքարելու հմտությունները ամրապնդելը, ինչպես նաև նոր զինատեսակներ փորձարկելը։

Հիշեցնենք, որ նույնանուն  նախորդ՝ «Վելայեթ-94» զորավարժությունը անցկացվել է 2016-ի հունվարին։

Նշենք, որ ավելի վաղ Իրանը նոր հրթիռներ փորձարկեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերի զորավարժության ժամանակ։

«Դեհլեվիեհ» հականավային հրթիռի արձակումը

«Դեհլեվիեհ» հականավային հրթիռի արձակումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *