Tag Archives: Հորմուզի նեղուց

Իրանը մեծացնում է սուզանավերի թիվը, իսկ ԱՄՆ-ն հայտարարում է, որ պատրաստ է Իրանի հարվածին

Փետրվար 13, 2012 10:11 | RAZM.INFO - Իրանը Պարսից ծոցում մեծացնում է ոչ միայն սուզանավերի, այլև պայթուցիկներով մոտորանավակների թիվը, որոնք կարող են ղեկավարվել մահապարտների կողմից: Կիրակի օրը նման հայտարարություն է արել ԱՄՆ ՌԾՈՒ-ի 5-րդ նավատորմի փոխծովակալ Մարկ Ֆոքսը, որի ուժերը տեղակայված են Բահրեյնում: Նա նշել է, որ իրանցիներն ունեն ծովային ականների մեծ քանակություն և 10 փոքր սուզանավ: Continue reading

Գերտերությունները զորքեր են տեղակայում Հորմուզի նեղուցում, իսկ ՀԱՊԿ-ն լարվածության թուլացման կոչ է անում. օրվա ամփոփում

Փետրվար 1, 2012 18:38 | RAZM.INFO - Մամուլն այսօր ավելի շատ անդրադարձել էր ռազմական ոլորտի՝ միջազգային նորություններին, ինչը պայմանավորված է Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության մեծացմամբ: Այս ընթացքում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեծացնում են ռազմական ներկայացվածությունը Իրանի ափերի մոտ: Continue reading

Օրվա ամփոփում. Իրանին հարվածելն անթույլատրելի է. ՌԴ ԱԳՆ: Որտեղի՞ց են գալիս բանակի խնդիրները

Հունվար 17, 2012 20:23 | RAZM.INFO - Այսօր մամուլի ուշադրության կենտրոնում են եղել բանակում առկա ոչ կանոնադրային հարաբերությունները և դրանց հետևանքները: Շարունակվել և դահլիճում անկառավարելի աղմուկի պատճառով մեկ օրով հետաձգվել է Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը: Ռազմական փորձագետներն անդրադարձել են Ադրբեջանի հետագա՝ հավանական քայլերին: Continue reading

Միջադեպ Հորմուզի նեղուցում: Աչքից զրկված զինծառայողի հայրը չի հրաժարվի բողոքից. օրվա ամփոփում

Հունվար 14, 2012 19:07 | RAZM.INFO - Իսրայելաիրանական հավանական պատերազմի դեպքում Ռուսաստանը չեզոք դիրք չի գրավի, իսկ Իրանը կպարտվի օդային պատերազմում: Հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:  Աչքից զրկված զինվոր Նարեկ Ավետիսյանին զինվորական ծառայությունից դեռ չեն ազատել: Ադրբեջանի անընդմեջ ապատեղեկատվության մեջ միայն վայրերի անուններն են փոխվում: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ ղեկավարի հետ: Continue reading

«Պատերազմի դեպքում իրանցի մահապարտները թանկ կնստեն ԱՄՆ-ի վրա». իրանագետ

Հունվար 13, 2012 13:25 | RAZM.INFO - Մինչ ԱՄՆ ղեկավարությունը հայտարարում է, որ Արաբական ծով մտնող «Կառլ Վինսոն»  ատոմային ավիակիրը գնում է փոխարինելու «Ջոն Սթենիսին» և դա բնավ մոտեցող պատերազմի նշան չէ, իսկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շրջայց է կատարում լատինական ամերիկայի դաշնակից երկրներով, Ռուսաստանն ու Չինաստանն էլ Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման դեմ են հանդես գալիս՝ հարցն առավել քան արդիականանում է՝ կլինի արդյոք պատերազմ կասպյան տարածաշրջանում: Continue reading

«2012թ. ամենահավանական պատերազմը հայ-ադրբեջանականն է». փորձագետներ: Ամերիկյան ավիակիրը մտել է Իրանի զորավարժությունների գոտի. օրվա ամփոփում

Դեկտեմբեր 29, 2011 20:37 | RAZM.INFO - EurasiaNet «The Bug Pit» բլոգի փոխանցմամբ՝ փորձագետները 2012թ. ամենահավանական պատերազմ են համարում ԼՂ-ի համար պատերազմը: Ամերիկյան ավիակիրը մտել է  Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների գոտի:  Ռազմական փորձագետը գնահատում է տարին հայկական և ադրբեջանական բանակների համար: Continue reading

Ամերիկյան ավիակիրները Հորմուզի նեղուցում

Նոյեմբեր 22, 2011 6:39 | RAZM.INFO - Մի քանի օր առաջ համացանցում հայտնվեց ամերիկյան «Ջոն Ստեննիս» (USS John C. Stennis (CVN 74)) և «Ջորջ Բուշ» (USS George H. W. Bush (CVN 77)) ավիակիրների լուսանկարը Հորմուզի նեղուցում։ Ըստ strategypage.com-ի լուսանկարն արվել է նոյեմբերի 12-ին։ «Ջորջ Բուշն» արդեն ավարտել է Պարսից ծոցի շրջանում իր հնգամսյա հերթապահությունը, և նրան այդ տարածաշրջանում փոխարինել է «Ջոն Ստեննիսը», իսկ «Ջորջ Բուշը» կշարունակի իր ծառայությունն արդեն Միջերկրական ծովում, ուր ավիակիրը հասել է արդեն նոյեմբերի 20-ին։ Հորմուզի նեղուցը Պարսից ծոցը Օմանի ծոցին միացնող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նեղուց է, որը Պարսից ծոցից նավթի արտահանման ծովային միակ ուղին է։