EurasiaNet «The Bug Pit» բլոգի փոխանցմամբ՝ փորձագետները 2012թ. ամենահավանական պատերազմ են համարում ԼՂ-ի համար պատերազմը: Ամերիկյան ավիակիրը մտել է Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների գոտի: Ռազմական փորձագետը գնահատում է տարին հայկական և ադրբեջանական բանակների համար: ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը խոսել է 2012թ. ռազմական համագործակցությունից: Մինչ Իրանը սպառնում է Օրմուզի շրջափակմամբ՝ ԱՄՆ հայտարարում է, որ թույլ չի տա փակել ապրանքափոխադրման ոլորտում համաշխարհային նշանակության այդ նեղուցը: «Ադրբեջանի ԶՈՒ-ում զենք կա, բայց ուժ չկա». գրում է «Ազադլիգը»:
- EurasiaNet «The Bug Pit»-ի տվյալներով՝ 2012թ. ամենահավանական պատարեզմը ԼՂ-ի համար Հայաստանի և Ադրբեջանի միջև վարվելիք պատերազմը կլինի: Մյուս կողմից, փորձագետները հակված են այն կարծիքին, որ այս պահին գրոհելուԱդրբեջանի վճռականությունը քիչ հավանական է, սակայն միշտ պահպանվում է որևէ սադրանքի հնարավորություն:
- Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների գոտում նկատել են ամերիկյան, ամենայն հավանականությամբ՝ John C. Stennis ավիակիրը: Այս մասին հայտնել է իրանական ռազմածովային վարժանքների հրամանատար Մահմուդ Մուսավին: Ավիակիրը ներառում է կործանիչներ, ռմբակոծիչների և տարբեր նշանակության ուղղաթիռների 9 էսկադրիլյաներ: Նավին ուղեկցում են հինգ ռազմական ականակիր նավ և ապահովման երեք նավ, հաղորդում է AFP-ը: Նավի՝ Օրմուզի նեղուցում լինելու մասին ԱՄՆ ռազմական հրամանատարությունը հայտնել էր դեռ նախօրեին:
- «Ցանկացած կողմ, որը կխոչընդոտի միջազգային ջրերում ազատ նավարկությանը՝ հակադրում է իրեն միջազգային իրավունքին»,- նշվում է Բահրեյնում տեղակայված` ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի հրամանատարության տարածած հաղորդագրության մեջ: Նեղուցի նշանակությունը մեծ է, քանի որ աշխարհի նավթատար նավերի մոտ մեկ երրորդն անցնում է այնտեղով և Իրանի սպառնալիքներից հետո միջազգային բորսաներում արձանագրվել էր նավթամթերքի երկու տոկոսանոց աճ:
- «2011թ. Հայոց բանակում մահերի թիվը նվազել է և գրանցվել է մահացության 35 դեպք, իսկ ադրբեջանականում աճել է՝ հասնելով 95-ի, որից միայն 14-ն են մարտական զոհեր»,- ամփոփելով 2011թ.՝ ասել է ռազմական փորձագետ Գևորգ Թոսունյանը:
- ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ խոսելով 2012թ.-ից՝ նշել է, որ գործընկերների հետ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից սպառազինության և ռազմական տեխնիկայի համալրման շուրջ նոր ծրագրեր կան:
- «Ե՞րբ պետք է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դադարեցնի իր դիվանագիտական հայտարարությունները և իր գործով զբաղվի: Նրա ղեկավարած բանակը ոչ թե Ղարաբաղ, այլ ամենաշատը կարող է մինչև Աղջաբեդի հասնել: Նրա ամբողջ գործունեությունը Իլհամ Ալիևի հայտարարությունները կրկնելն է, ամբողջ ժողովրդի, պետության ճակատագիրը որոշող զինված ուժերը մի ընտանիքի կոռուպցիոն շահերին զոհաբերելն է», ” գրում է «Ազադլիգը»՝ ներկայացնելով ադրբեջանական բանակում տիրող բարձիթողի վիճակը:
One response to “«2012թ. ամենահավանական պատերազմը հայ-ադրբեջանականն է». փորձագետներ: Ամերիկյան ավիակիրը մտել է Իրանի զորավարժությունների գոտի. օրվա ամփոփում”