Միջադեպ Հորմուզի նեղուցում: Աչքից զրկված զինծառայողի հայրը չի հրաժարվի բողոքից. օրվա ամփոփում

Իսրայելաիրանական հավանական պատերազմի դեպքում Ռուսաստանը չեզոք դիրք չի գրավի, իսկ Իրանը կպարտվի օդային պատերազմում: Հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:  Աչքից զրկված զինվոր Նարեկ Ավետիսյանին զինվորական ծառայությունից դեռ չեն ազատել: Ադրբեջանի անընդմեջ ապատեղեկատվության մեջ միայն վայրերի անուններն են փոխվում: Արթուր Բաղդասարյանը հանդիպել է ՀԱՊԿ ղեկավարի հետ:

  • «Հայաստանն ու Ռուսաստանը չեն կարող մի կողմ քաշված մնալ, եթե Իսրայելը հարվածի Իրանին և պետք է սպասել, որ ռուսական ռազմակայանը կմոդեռնիզացվի, կկատարելագործվի ու կամրացվի: Իսկ Իսրայելը միայնակ թե ԱՄՆ –ի կամ այլ դաշնակիցների օգնությամբ, հրթիռաավիացիոն հարվածների դեպքում Իրանին պարտության է մատնելու»,- ասել է ռազմական փորձագետ Արծրուն հովհաննիսյանը: Թեման՝ haynews.am և news.am կայքերում:
  • Զինծառայության ընթացքում աչքից զրկված Նարեկ Ավետիսյանի հայրը վստահեցրել է, որ բողոքի դիմումը հետ չի վերցնելու և մեղավորները պետք է պատժվեն, իսկ որդու՝ բանակից ազատվելու մասին դեռ տեղեկություն չունի և որդին բուժման կուրս է անցնում:
  • Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ռազմական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել:
  • «Ինչպես երեւում է, հարեւան երկրի ՊՆ-ն մշակել է տեքստ եւ ամեն օր տարածում է այն, միայն փոխելով այսպես կոչված խախտումների վայրերը»,- անդրադառնալով ադրբեջանական հերթական ապատեղկատվությանը՝ ասել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:
  • ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասրայանը Մոսկվայում հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ։ Քննարկվել են 2012թ. Հայաստանում ՀԱՊԿ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների զորավարժության անցկանցմանն առնչվող հարցեր:

 Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • CNN-ի հաղորդմամբ` Հորմուզի նեղուցում առաջին միջադեպն է տեղի ունեցել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի և իրանական նավատորմի միջև: Իրանական ռազմածովային ուժերի մոտորանավակները մոտեցել են նավին` կրճատելով հեռավորությունը մինչև 450 մետր, և չեն արձագանքել ամերիկյան ռազմանավի զգուշացումներին:
  • «Իրանի դեմ որևէ ռազմական գործողություն կդիտվի որպես սպառնալիք` ուղղված Ռուսաստանի ազգային շահերի դեմ»,- հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ դեսպան Դմիտրի Ռոգոզինը:
  • Թուրքիայի Գիտական եւ տեխնիկական հետազոտությունների խորհրդի նախագահ Յուջել Ալթունբաշաքը ասել է, թե աշխատանքներ են իրականացվելու 1500, ապա նաեւ 2500 կմ հեռահարության հրթիռների ստեղծման ուղղությամբ:
  • Քաթարի էմիր շեյխ Համադ բեն-Խալիֆա Թանին հայտարարել է Սիրիա զորքեր մտցնելու հնարավորության մասին:
  • ԱՄՆ զինվորական հրամանատարությունը հաստատել է սպանված թալիբների ծանակած չորս զինծառայողների անձը:
  • Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային խնդրով «վեցյակի» հետ բանակցությունները: Այս մասին Թուրքիայում հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
  • Ղրղըզստանի նախագահը Թուրքիայում հրաժարվել է ամերիկյան ռազմաբազան դուրս բերելու իր խոստումից: Այն Ալմազբեկ Աթամբաևի նախընտրական խոստման մաս էր կազմում:
  • ԿԺԴՀ-ն իրականացրել է փոքր հեռահարության երեք KN-02 բալիստիկ հրթիռների բացթողում Հյուսիսային Կորեայի արեւելյան ջրերի շրջանում: Այդ տիպի հրթիռների թռիչքի հեռավորությունը կազմում է 120 կմ: Դրանք կարող են ուղղվել Հվ. Կորեայի դեմ:
  • Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրազեկված ռազմական աղբյուրը չի հաստատել այն տեղեկությունը, թե «Նասոսնայա» օդանավակայանում առկա են երկու F-16 կործանիչներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *