Daily Archives: Հուլիս 19, 2016

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո շուրջ 300 սպանված, 1500 վիրավոր

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. 2016-ի հուլիս Հուլիս 19, 2016 21:56 | RAZM.INFO - Թուրքական լրատվամիջոցները հայտնում են (1, 2), որ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևանքով մինչ օրս մահացել է իշխանության 240 կողմնակից, այդ թվում՝ 173 քաղաքացիական, իսկ սպանված խռովարարների թիվը հասնում է 24-ի:  Continue reading

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը վերադարձել է պարտականությունների կատարմանը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը Հուլիս 19, 2016 20:40 | RAZM.INFO - Այսօր՝ հուլիսի 19-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հրամանագրով ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, բանակի գեներալ Ումիդ Դյունդարը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: ԶՈւ ԳՇ պետի պարտականությունները կրկին բանակի գեներալ Հուլուսի Աքարն է իրականացնում:  Continue reading

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո զինծառայողներ, տեխնիկա է անհետացել

Ստամբուլում զինվորականները փակել են կամուրջներով անցուդարձը Հուլիս 19, 2016 19:56 | RAZM.INFO - Թուրքիայում իշխանամետ լրագրող Աբդուլքադիր Սելվին (Abdülkadir Selvi) հայտնում է, որ հուլիսի լույս 18-ի գիշերը Թուրքիայի ՌՕՈւ 2 ուղղաթիռ է օդ բարձրացել: Դրանք գնացել էին Մարմարիսում Էրդողանին ձերբակալելու համար ուղարկված 25 խռովարար հատուկջոկատայիններին փրկելու, սակայն ուղղաթիռներն ու զինվորականները անհետացել են Մարմարիսի անտառներում: Continue reading

Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազը Հուլիս 19, 2016 19:55 | RAZM.INFO - Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի ձերբակալված հրամանատար, բանակի գեներալ Հուդութի Ադեմի փոխարեն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիարբեքիրի բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազը:  Continue reading

Անցկացվել է ՀՀ ԶՈւ ֆիզպատրաստության պետերի հավաք

Նոր վարժությունների ներկայացում հայկական բանակի զորամասերի ֆիզպատրաստության պետերի համար Հուլիս 19, 2016 17:48 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերի զորամասերի ֆիզիկական պատրաստության պետերի մասնակցությամբ Բանակի կենտրոնական մարզական ակումբում անցկացվել է 5-օրյա ուսումնական հավաք, որի ժամանակ ստուգվել է զինվորականների պատրաստության մակարդակը: Continue reading

Կասպից ծովի հյուսիսում կանցկացվի ՌԴ ԶՈւ ՀՕՊ զորավարժություն

ԲՈւԿ-Մ1-2 զենիթահրթիռային համալիրից արձակված կրակ Հուլիս 19, 2016 16:14 | RAZM.INFO - Ռուսաստանի Աստրախանի մարզում (Կասպից ծովից հյուսիս) ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումերի մի մասը կանցկացնեն մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հետ կմղեն պայմանական հակառակորդի ավիացիոն-հրթիռային հարձակումը: Continue reading

ԻՊ-ն հայտարարել է զինյալների մոբիլիզացիա Ադրբեջանից, Վրաստանից, Հյուսիսային Կովկասից

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում Հուլիս 19, 2016 14:09 | RAZM.INFO - «Իսլամական պետություն» խմբավորումը նոր ահաբեկչությունների պատրաստման համար հայտարարել է զինյալների մոբիլիզացիա Ադրբեջանից, Վրաստանից, Հյուսիսային Կովկասից: Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազան ականներ հայտնաբերելու վարժանքներ է անում

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները՝ վարժեցված շների հետ Հուլիս 19, 2016 12:41 | RAZM.INFO - Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները սկսել են  ականներ հայտնաբերելու հրահանգչամեթոդական վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Continue reading

Կստորագրվի հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագիր

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքը Հուլիս 19, 2016 11:26 | RAZM.INFO - Հուլիսի 19-ից 22-ը Հայաստան կժամանի Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը: Continue reading