Հայաստանում ՌԴ ռազմաբազան ականներ հայտնաբերելու վարժանքներ է անում

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները սկսել են  ականներ հայտնաբերելու հրահանգչամեթոդական վարժանքներ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները՝ վարժեցված շների հետ

Ռուսաստանի ԶՈւ զինծառայողները՝ վարժեցված շների հետ

Վարժանքներին ներգրավված են 100 զինծառայող, պայթուցիկ նյութեր ճանաչող վարժեցված շներ և 10 միավոր հատուկ ռազմական տեխնիկա:

«Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում ինժեներական հետախուզության անցկացման ընթացքում զինծառայողները հրահանգիչի ղեկավարությամբ սովորում են փնտրել և վնասազերծել տարատեսակ պայթուցիկ սարքեր:

Վարժանքները կավարտվեն  5 հազար քմ տեղանքում ական փնտրող շների, ինչպես նաև «Տախիոն» և «Օրլան-10» ԱԹՍ-ների՝ պայթունավտանգ առարկաների որոնման գործողությունների իրականացմամբ :

Վարժանքների ընթացքում զինծառայողները կկիրառեն «ԻՊԼ-Մ» և «Կորշուն» ականորսներ:

Հոդվածի հեղինակ Նազենիկ Սարոյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *