Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը վերադարձել է պարտականությունների կատարմանը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հրամանագրով ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար, բանակի գեներալ Ումիդ Դյունդարը վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: ԶՈւ ԳՇ պետի պարտականությունները կրկին բանակի գեներալ Հուլուսի Աքարն է իրականացնում:  Թուրքիայի վարչապետի հրամանագիրը հրապարակվել է երկրի պաշտոնական տեղեկատուում:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը

Հիշեցնենք, որ թուրքական կողմի հայտարարության համաձայն, հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձի ընթացքում խռովարարները գերի էին վերցրել ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարին:

Հեղաշրջման փորձի ընթացքում Ստամբուլում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիդ Դյունդարը օգնել էր իշխանություններին՝ կանխել հեղաշրջման փորձը: Հուլիսի 16-ի առավոտյան նա Թուրքիայի վարչապետի հրամանով նշանակվել էր ԶՈւ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին գերությունից ազատելու մասին թուրքական կողմը հայտնել էր նույն օրը՝ ավելի ուշ: Սակայն մինչ օրս գլխավոր շտաբի պետի պարտականությունները 1-ին բանակի հրամանատարն էր իրականացնում:

Թուրքիայում հուլիսի 15-16-ին ձախողված ռազմական հեղաշրջման փորձի մասին կարող եք ընթերցել սույն հոդվածներում:

One response to “Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը վերադարձել է պարտականությունների կատարմանը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *