Ռուսաստանի Աստրախանի մարզում (Կասպից ծովից հյուսիս) ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումերի մի մասը կանցկացնեն մարտավարական զորավարժություն, որի ընթացքում հետ կմղեն պայմանական հակառակորդի ավիացիոն-հրթիռային հարձակումը: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը:
Զորավարժությանը կմասնակցի շուրջ 2000 զինծառայող, կներգրավվի շուրջ 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա, մասնավորապես՝ զենիթահրթիռային «Տոռ-Մ2Ու», «Բուկ-Մ1», «Ստրելա-10», «Օսա» և զենիթահրանոթային հրթիռային «Տունգուսկա» համալիներ:
Զորավարժությունը կացնակցվի մինչև մինչև օգոստոսի 30-ը անցկացվող դաշտային ելքի ընթացքում: Դրա ժամանակ ստորաբաժանումերը մշտական տեղակայման շրջանից կիրականացնեն համակարգված երթ դեպի զորավարժարան՝ անցնելով 1500 կիլոմետր:
Այնուհետև ՀՕՊ ուժերը կանցնեն «վտանգված» օբյեկտների հերթապահության, հետ կմղեն պայմանական թշնամու հրթիռաավիացիոն հարվածները և կխոցեն կեղծ թիրախները:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում ՌԴ ՌՈւ հարավային ռազմական շրջանի զորամասերը զորավարժություններ են անցկացրել նաև Ստավրոպոլի երկրամասում, Չեչնիայում, ինչպես նաև Հայաստանում:
Հոդվածի հեղինակ Զեմֆիրա Եգանյան