Թուրքիայում իշխանամետ լրագրող Աբդուլքադիր Սելվին (Abdülkadir Selvi) հայտնում է, որ հուլիսի լույս 18-ի գիշերը Թուրքիայի ՌՕՈւ 2 ուղղաթիռ է օդ բարձրացել: Դրանք գնացել էին Մարմարիսում Էրդողանին ձերբակալելու համար ուղարկված 25 խռովարար հատուկջոկատայիններին փրկելու, սակայն ուղղաթիռներն ու զինվորականները անհետացել են Մարմարիսի անտառներում: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:
Միևնույն ժամանակ բրիտանական «The Times» պարբերականը հայտնում է, որ հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայի ՌԾՈւ 14 ռազմանավ է անհետացել, սակայն ասյ եղեկությունը հուլիսի 19-ին հերքել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը՝ նշելով, որ իրենք անհետացած, կորցրած նավեր չունեն:
Նշենք, որ 25 հատուկջոկատայինների հետևից գնացած 2 ուղղաթիռի անձնակազմի մասին խոսք չկա, ինչը թույլ է տալիս նաև ենթադրել, որ ուղղաթիռի անձնակազմը ևս անհետացել է:
Նշվում է, որ հուլիսի 15-ին Մարմարիսի հյուրանոցի վրա, որտեղ գտնվում էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, հարձակվել է Թուրքիայի ԶՈւ շուրջ 80 հատուկջոկատային: Սակայն Էրդողանը շուրջ 15 րոպե առաջ լքել էր հյուրանոցը, ինչը պատճառով նրանց գործողությունը տապալվել է:
Հեղաշրջման փորձի տապալումից հետո թուրքական աղբյուրները հայտնում էին, որ հարձակում գործածների մի մասին ձերբակալել են, մյուս մասի վերաբերյալ տեղեկություն չկար:
Pingback: Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել | Ռազմ.info