Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի ձերբակալված հրամանատար, բանակի գեներալ Հուդութի Ադեմի փոխարեն այսօր՝ հուլիսի 19-ին, ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիարբեքիրի բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազը:  Այս մասին հայտնում է թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազը

Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազը (աջից)

Թուրքիայի ԶՈւ ՑԶ 2-րդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Հուդութի Ադեմը (Huduti Adem) առավել վաղ ձեբակալվել էր հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար: Ձերբակալվել է նաև 2-րդ բանակի շտաբի պետը:

Բանակի հրամանատարի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատարը Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի՝ Դիարբեքիրում տեղակայված բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-գնդապետ Իբրահիմ Յըլմազն է (İbrahim Yılmaz):

2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:

Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջման թեմայով նախորդ հրապարակումները ստորև.

4 responses to “Թուրքիայում 2-րդ բանակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը վերադարձել է պարտականությունների կատարմանը | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայի ԶՈւ 2-րդ բանակի հրամանատարի պաշտոնակատարը ևս կալանավորվել է | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 17–23 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  4. Pingback: Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *