Daily Archives: Հունիս 2, 2016

Կառավարությունը սոցիալական երաշխիքներ է սահմանել կամավորականների համար

Կամավորականն Արցախի առաջնագծում, ապրիլ 2016. լուսանկարը «Պանարմենիան» գործակալության Հունիս 2, 2016 20:34 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 2-ին, ընդունած որոշումներից մեկով Հայաստանի կառավարությունը սոցիալական երաշխիքներ է սահմանել ապրիլյան մարտերին մասնակցած կամավորականների համար՝ նրանց, ըստ էության, հավասարեցնելով զինծառայողներին: Continue reading

Թուրքիան և Ադրբեջանը Կարսում համատեղ վարժանքներ են անցկացնում

Թուրք-ադրբեջանական զորավարժությունը Նախիջևանում Հունիս 2, 2016 20:18 | RAZM.INFO - Հունիսի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ համաձայն նախապես մշակված պլանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը ավելի քան 1200 զինծառայողի ներգրավմամբ վարժանքներ են սկսել Թուրքիայի Կարս նահանգի տարածքում: Continue reading

Վրաստանում ԶՈւ ջոկի հրամանատարների համար վերապատրաստման դասընթաց է անցկացվում (Ֆոտո/վիդեո)

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Հունիս 2, 2016 17:54 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի Գեորգի Անծուխելիձեի անվան սերժանտների պատրաստության դպրոցում ջոկի հրամանատարների համար մեկնարկել է 13-շաբաթյա վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստմանը մասնակցելու է 97 զինծառայող: Continue reading

Ղազախստանը հնարավոր է Ռուսաստանից ձեռք բերի 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը Նկարը՝ «Вертолеты России» կայքից Հունիս 2, 2016 16:36 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 2-ին, Ղազախստանում մեկնարկել է միջազգային չորրորդ KADEX-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որն ընթանալու է մինչև հունիսի 5-ը: Ցուցադրության ժամանակ Ղազախստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օկաս Սապարովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ «Ղազախստանն այս տարի Ռուսաստանից 4 միավոր Մի-35Մ մարտական ուղղաթիռներ է ձեռք բերելու»: Continue reading

[Լրացված] Հունիսի 2-ին հրազենային վիրավորումից զոհվել է ՊԲ զինծառայող

Հունիս 2, 2016 15:38 | RAZM.INFO - Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Continue reading

Դավիթ Փախչանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղակալ

Դավիթ Փախչանյանը՝ «Այբ» դպրոցում հանդիպման ժամանակ. լուսանկարը՝ «Այբ» դպրոցի կայքից Հունիս 2, 2016 15:32 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 2-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ — պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ: Continue reading

Եգիպտոսը Ֆրանսիայից պաշտոնապես ստացել է «Միստրալ» դասի ուղղաթիռակիր առաջին նավը (վիդեո)

Միստրալ դասի ուղղաթիռակիր նավը Հունիս 2, 2016 15:14 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 2-ին, Փարիզում կայացել է Եգիպտոսին «Միստրալ» դասի ուղղաթիռակիր առաջին նավի փոխանցման արարողությունը, որին մասնակցել են Եգիպտոսի պաշտպանության նախարար Սեդկի Սոբհին (Sedki Sobhi) և Ֆրանսիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բեռնարդ Ռոգելը (Bernard Rogel): Եգիպտոսի պաշտպանության նախարարը նավի վրա հանդիսավոր բարձրացրել է երկրի դրոշը: Continue reading

Վրաստանում պատրաստվում են ՆԱՏՕ-ի` Վարշավայում կայանալիք գագաթաժողովին

Վրաստան-ՆԱՏՕ Հունիս 2, 2016 12:30 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի` Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք գագաթաժողովի պատրաստության հարցերով այցելելու է ՆԱՏՕ-ի անդամ մի քանի պետություններ: Continue reading

Սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, երկրորդը՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտե Հունիս 2, 2016 11:11 | RAZM.INFO - Մայիսի 25-ին մահացած ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանի սպանության գործով նոր զարգացումներ կան: Ինչպես մայիսի 31-ին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը, ձերբակալվել է նաև ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս.Կարապետյանը: Continue reading

[Թարմացված] Կաշառք ստանալու ժամանակ ձերբակալվել է Երևան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն Հունիս 2, 2016 10:07 | RAZM.INFO - Հունիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակցի, մանրամասները՝ հաջորդիվ: Continue reading