[Լրացված] Հունիսի 2-ին հրազենային վիրավորումից զոհվել է ՊԲ զինծառայող

Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ զինծառայողը մահացու հրազենային վնասվածքն ստացել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով։

Հարուցվել է քրեական գործ՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելու և անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ, որն ընդունվել է երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթ։ Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *