Daily Archives: Ապրիլ 27, 2016

Ռուսաստանից զենքի գնման նախնական պայմանագրերը համաձայնեցված են․ Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան Ապրիլ 27, 2016 22:29 | RAZM.INFO - 200 մն դոլարի վարկով Ռուսաստանից զենքի գնման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ի երեկոյան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Continue reading

Հակառակորդը կրկին խախտել է հրադադարը, ՊԲ-ն դիմել է պատժիչ գործողությունների

Տ-72 տանկի կրակելու պահը տանկային գումարտակի մարտավարական զորավարժության ժամանակ Ապրիլ 27, 2016 19:40 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 27-ի ժամը 17:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին խախտել է արցախի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը` 82 մմ ականանետերից արկակոծելով Մարտակերտի ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի դիրքերը (14 արկ): Continue reading

Հայաստանը և Սերբիան կկնքեն ռազմական համագործակցության համաձայնագիր

ՀՀ և Սերբիայի պաշտպանության նախարարների հանդիպումը Մոսկվայում Ապրիլ 27, 2016 19:21 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 27-ին, Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպել են Հայաստանի և Սերբիայի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Զորան Ջորջևիչին: Կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում հայ-սերբական համագործակցությանն առնչվող հարցեր, Continue reading

Ապրիլի լույս 27-ի գիշերը վիրավորվել է ՊԲ 3 զինծառայող

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ու ԱԻՆ փրկարար ծառայությունների զորավարժությունից Ապրիլ 27, 2016 16:50 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի լույս 27-ի գիշերը, Ադրբեջանի զինուժի կրակոցների պատճառով վիրավորվել է Պաշտպանության բանակի երեք զինծառայող: Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Continue reading

Սեյրան Օհանյանը Մոսկվայում հանդիպել է Իրանի պաշտպանության նախարարին

ՀՀ և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը Մոսկվայում Ապրիլ 27, 2016 12:07 | RAZM.INFO - Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով ամեանամյա միջազգային համաժողովի ընթացքում հանդիպել է Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանի հետ: Continue reading

ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա՝ անվտանգության համաժողովի մասնակցելու

ՀՀ ՊՆ վարչական համալիր Ապրիլ 27, 2016 9:15 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 27-ին, Մոսկվայում կայանալիք միջազգային անվտանգության հարցերով 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստան է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Continue reading

[Լրացված] Ապրիլի լույս 27-ի գիշերվա մարտերի ժամանակ զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 27, 2016 8:57 | RAZM.INFO - Ապրիլի 26-ի օրվա ընթացքում Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև գիշերը: Հակառակորդի ձեռնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով զոհվել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:  Continue reading

ՊԲ-ն պատժիչ գործողություններ է իրականացրել ի պատասխան թշնամու կրակոցների

Հայաստանի ԶՈւ՝ զորավարժությանը մասնակցող Դ-20 թնդանոթ-հաուբիցի հաշվարկը՝ կրակին պատրաստվելիս Ապրիլ 27, 2016 0:12 | RAZM.INFO - Ապրիլի 26-ի օրվա ընթացքում և այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է ինտենսիվ հրետակոծության ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր, 85, 100, 122 ու 152 միլիմետրանոց թնդանոթներ, ԲՄ-21 (Գրադ) կայանքներ և 9Մ33 Մ3 («Օսա-ԱԿՄ») զենիթահրթիռային համալիր: Continue reading