Այսօր` ապրիլի 27-ի ժամը 17:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրկին խախտել է արցախի շփման գծում հաստատված հարաբերական անդորրը` 82 մմ ականանետերից արկակոծելով Մարտակերտի ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի դիրքերը (14 արկ): Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:
Շփման գծի հյուսիսարելյան ուղղությամբ նկատվել է նաև հակառակորդի տեխնիկայի շարժ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևում են առաջնագծում տեղի ունեցող զարգացումներին և պատժիչ գործողություններով ճնշում հակառակորդի ակտիվությունը:
One response to “Հակառակորդը կրկին խախտել է հրադադարը, ՊԲ-ն դիմել է պատժիչ գործողությունների”