Daily Archives: Ապրիլ 14, 2016

Թշնամու կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող

Ապրիլ 14, 2016 23:27 | RAZM.INFO - Ապրիլի 14-ին ՊԲ հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1970թ. ծնված Համլետ Այվազի Հաջոյանը: Continue reading

Օրվա ընթացքում հակառակորդը կրակել է Մարտունու և Հադրութի ուղղություններում. ՊԲ

Դիրքապահ զինծառայող Ապրիլ 14, 2016 20:37 | RAZM.INFO - Օրվա ընթացքում Արցախի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը, բացառությամբ հակառակորդի կողմից մի քանի խախտման դեպքերի: Continue reading

Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժային (կենտրոնում) և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովին (ձախից) Ապրիլ 14, 2016 19:41 | RAZM.INFO - Ապրիլի 14-ին ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Continue reading

Ադրբեջանի ԶՈւ. վիրավորների 40-45%-ի վիճակը ծանր է

Ադրբեջանի ԶՈւ ծանր վիրավոր զինծառայող Ապրիլ 14, 2016 18:56 | RAZM.INFO - Ադրբեջանի ԶՈւ գլխավոր վիրաբույժ, գնդապետ Ֆամիլ Բաբաևը հայտնել է, որ սովորաբար պատերազմների ընթացքում զինծառայողների ծանր վիրավորման դեպքերը չեն գերազանցում ընդհանուր վիրավորների շուրջ 10-12 տոկոսը, սակայն ապրիլյան մարտերի արդյունքում Ադրբեջանի վիրավոր զինծառայողների 40-45 տոկոսի վիճակն է ծանր: Continue reading

Առաջնագծում Ադրբեջանի զինուժը կորցրել է 1 զինծառայող

Ադրբեջանցի զինծառայողի աճյուն Ապրիլ 14, 2016 15:14 | RAZM.INFO - Այսօր` ապրիլի 14-ին,  հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում «հայկական դիվերսիան ետ մղելիս» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ահմեդով Ռյուսթեմ Օրուջ օղլուն (Əhmədov Rüstəm Oruc oğlu): Continue reading

Ռուսաստանն Իրանին է մատակարարել Ս-300 համակարգերի առաջին խմբաքանակը

Ռուսաստանյան «Ալմազ-Անթեյ» ընկերության Ս-300ՊՄՈւ-2 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգի տարրերը՝ (ձախից աջ) ռադիոտեղորոշման ռադարը, ղեկավարման կայանը և հրթիռների արձակման կայանը Ապրիլ 14, 2016 11:32 | RAZM.INFO - Ապրիլի 11-ին Իրանի արտգործնախարարի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Իրանը ստացել է Ռուսաստանից գնած Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիային համակարգերի առաջին խմբաքանակը: Continue reading

[Լրացված] Հակառակորդը դիվերսիայի փորձ է արել․ ՊԲ

Մարտի 23-ին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է 5-րդ բանակային զորամիավորման մի շարք ստորաբաժանումներում: Ապրիլ 14, 2016 10:16 | RAZM.INFO - Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Արցախի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Որոշ հատվածներում եղել են կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածության խախտումներ: Continue reading